• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Հենզել Գեղամյանի նվիրած գրքերով

IMG_1122-2ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։

Ընթերցել...

Ազգային գրադարանային շաբաթ. ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել

saroyan1

Ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել. հարցնում էր Սարոյանն ու անմիջապես պատասխանում՝ սերը եւ միմիայն սերը: Սիրո ու բարության ակնհայտ պակաս կա այսօր կոշտացած աշխարհում, եւ շտկողը մանկան, պատանիների մաքրությունն է լինելու: Պետք է գիրք կարդանք, որ չչարանանք: Պետք է Սարոյան կարդանք, որ չչարանանք: Եւ վարժարանի ու քոլեջի սաները կարդացել էին, մեկ ումպով կլանել էին, իրենցով էին արել Սարոյանին:

Ընթերցել...

Հարգելի աշխատակիցներ և ուսանողներ

saroyan.1

Ազգային գրադարանային շաբաթվա  շրջանակներում սույն թվականի ապրիլի 28-ին  կկայանա միջոցառում նվիրված Վիլյամ Սարոյանին։ 

ՀԱԱՀ Ա․ Ե.Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և ՀԱԱՀ վարժարանի ուսանողները  կմասնակցեն Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպին նվիրված քննարկմանը։

Միջոցառումը տեղի կունենա մասնաշենքի  II 302 սենյակում ժամը 13։30



Ազգային գրադարանային Ազգային գրադարանային շաբաթն Ագրարայինում

Xud-1

Ապրիլի 17-ին մեկնարկած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին ՀԱԱՀ գրադարանի՝ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի երաժշտական եւ Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում։ Բացի նշված երկու ազգային գործիչներից, Գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է նաեւ Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակին։

Ընթերցել...

Հարգելի աշխատակիցներ և ուսանողներ

poster

Սույն թվականի ապրիլի 17-ին  հանրապետությունում մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը։Այս տարի այն նվիրված կլինի Վիլյամ Սարոյանի, Ներսես Շնորհալու գրական, Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությանը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանին։Գրադարանային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալասարանի գրադարանը Ապրիլի 18-ին ժամը 13։30 կազմակերպում է միջոցառում նվիրված  Ներսես Շնորհալու և Արամ Խաչատրյանի կյանքին, անցած ստեղծագործական ուղուն։

Միջոցառումը տեղի կունենա  II մասնաշենք 302 սենյակում

Զեկուցող  Անի Խուդավերդյան



Ավելի Հոդվածներ...