Նորություններ
|
«Խոսում են երիտասարդ հեղինակները»
Հասարակական գիտությունների ամբիոնը գիտական գրադարանի հետ համատեղ Փետրվարի 19-ին՝ Գրքի տոնին նվիրված կազմակերպերպում է դաս «Խոսում են երիտասարդ հեղինակները» կարգախոսով։ Սիրով հրավիրում և սպասոմ ենք բոլոր նրանց, ովքեր արժեվորում և կարևորում են գիրքը։ Քանի որ Փետրվարի 19- ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես գիրք նվիրել օր ՀԱԱՀ գիտական գրադարան ակնկալում և սիրով սպասում է նվիրաբերվող գրքերի։ |
|
|








Ավելի քանի երկու տասնամյակ է, որ մեր երկրում պետականորեն, եթե չասենք համաժողովրդաբար, նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այն շեշտում, արժեւորում ու վերարժեւորում է գրադարանների՝ որպես կրթամշակութային կարեւորագույն կառույցների դերը մեր իրականության մեջ։

Հանգամանքների բերումով հետաձգված եռատոնի (Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու եւ Մայրենիի օրեր) հանդիսությունը կայացավ երեկ՝ փետրվարի 26-ին, գիտական գրադարանում, որի վարիչը՝ Լիլիթ Վարդանյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի, խորախորհուրդ իրադարձության առթիվ: Նա գրքեր նվիրեց երեք ամենաընթերցասեր ուսանողին: Ի դեպ, ընտրությունը կատարվել էր անվրեպ-ճիշտ: Եւ կարդացողներին խրախուսելու լավ ճանապարհ էին ընտրել: