Նորություններ
|
Նվիրատվություն
Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և ծավալով մայրենի լեզվով գրված առաջին դասագիրքն է: Այն լրիվ համապատասխանում է միջազգային հեղինակություն վայելող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում դասավանդվող «Ֆիզիկական քիմիա» առարկայի ծրագրին:
|
|
|







ԱԱՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Արմանի Քամալյանը գրադարանին նվիրել է Ն.Մ. Բեյլերյանի «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» ձեռնարկի առաջին հատորից հինգ օրինակ:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր ընթերցասրահում և II մասնաշենքի 425 լսարանում գործում են էլեկտրոնային ընթերցասրահներ, որտեղ ուսանողները և դասախոսները կարող են օգտվել համացանցում առկա գիտական և կրթական տեղեկատվական աղբյուրներից, տվյալների բազաներից: Ինտերնետից օգտվելը անվճար է:

Սրտառուչ, մտերմիկ-հարազատ ու գողտրիկ մի ցերեկույթի վերածվեց Արմեն Մարգարյանի «Կարապետ» գրքի շնորհանդեսը, որը տեղի ունեցավ ՀԱԱՀ գրադարանի մամուլի սրահում: Միջոցառմանը ներկա էին պրոռեկտորները, դեկանները, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, գրադարանի կոլեկտիվը և ուսանողներ: