Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
2017թ. սեպտեմբերի 19-20 -ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Աշխատա- ժողովը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպա- նատան հովանավորությամբ: Աշխատաժողովին մասնակ-ցում էին հանրապետության մարզային և բուհական գրադարանների ավելի քան 25 ներկայացուցիչ:
«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում 2017թ. ապրիլի 18 - 21-ը ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը 1-ին և 2-րդ մասնաշենքերի ընթերցասրահներում կազմակերպում է վերջին հինգ տարիների ընթացքում գրադարանի ֆոնդը համալրած մասնագիտական գրականության ցուցադրություն: