Նորություններ
|
Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում ՀԱԱՀ գիտական գրադարանում
2008 թվականից ի վեր մեր երկրում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը, երբ գիրք են նվիրում գրադարաններին, ընկերներին,մտերիմներին։ ՀԱԱՀ գիտական գրադարանը փետրվարի 21-ին նախատեսում է «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Սիրելի ագրարայինցիներ, դուք կարող եք բուհի գրադարանին գրքեր նվիրել այսօրվանից սկսած։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարանՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ |
|
|








ՀԱԱՀ գիտական գրադարանի երկրորդ ընթերցասրահում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Գրադարանի, գիրք կարդալու կարևորության մասին շատ է խոսվում հենց այս օրը: Իսկ հիմնական ցանկությունն ու նպատակը մարդկային հիմնական արժեքների խարխլման այս բարդ ժամանակահատվածում մեր պատմությունն ու ազգայինը պահպանելն է եւ բարեկիրթ սերունդ դաստիարակելը:
Ապրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմ