Նորություններ
|
«Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդես` ՀԱԱՀ-ի գրադարանում
Բացման խոսքով հանդես եկավ Ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը. «Դեռ տարիներ առաջ Ալբերտ Մանասյանը նյութեր էր հավաքում այս գրքի համար, որը հետո դասագիրք պիտի դառնար:
|
|
|







Դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանում, տեղի ունեցավ Ալբերտ Վաղարշակի Մանասյանի և Ֆիոդր Բագրատի Ադամյանի «Անասնաբուժական թունաբանություն» գրքի շնորհանդեսը:
Այսօր Հայաստանի գրադարանավարների օրն է: 2004թ. Ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց «Գրադարանավարի օր»: ՀԱԱՀ-ում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցին 2-րդ մասնաշենքի նորոգված ընթերցասրահից (430 սենյակ): Նորոգված ընթերցասրահի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ուսումնական գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանն ու ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը:
Մայիսի 3-ին ՀԱԱՀ-ի գրադարանում (302 սենյակ) տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս: Բաց դասը կազմակերպել էին ՀԱԱՀ-ի գրադարանն ու հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը: Դասը վարում էր հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոս Գ. Կիրակոսյանը:
Մայիսի 3-ին` ժամը 14:50-ին, ՏՏ կենտրոնի, գրադարանի, հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի (դասախոս` Գ. Կիրակոսյան) նախաձեռնությամբ տեղի կունենա բաց դաս` նվիրված Հովհաննես Շիրազին: