Նորություններ
Ազգային գրադարանային շաբաթ. ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել Ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել. հարցնում էր Սարոյանն ու անմիջապես պատասխանում՝ սերը եւ միմիայն սերը: Սիրո ու բարության ակնհայտ պակաս կա այսօր կոշտացած աշխարհում, եւ շտկողը մանկան, պատանիների մաքրությունն է լինելու: Պետք է գիրք կարդանք, որ չչարանանք: Պետք է Սարոյան կարդանք, որ չչարանանք: Եւ վարժարանի ու քոլեջի սաները կարդացել էին, մեկ ումպով կլանել էին, իրենցով էին արել Սարոյանին:
|
|
|