• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

News

There are no translations available.

Գիրք նվիրելու օր. Նախնիների ահռելի ժառանգությունը՝ անգնահատելի եւ պարտավորեցնող


25.02.2025Հանգամանքների բերումով հետաձգված եռատոնի (Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու եւ Մայրենիի օրեր) հանդիսությունը կայացավ երեկ՝ փետրվարի 26-ին, գիտական գրադարանում, որի վարիչը՝ Լիլիթ Վարդանյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի, խորախորհուրդ իրադարձության առթիվ: Նա գրքեր նվիրեց երեք ամենաընթերցասեր ուսանողին: Ի դեպ, ընտրությունը կատարվել էր անվրեպ-ճիշտ: Եւ կարդացողներին խրախուսելու լավ ճանապարհ էին ընտրել:

Read more...

There are no translations available.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

download

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայոց և օտար լեզուների ամբիոնի  և գիտական գրադարանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան, գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան։

Այն տեղի կունենա 26․02․25թ․ ժամը 14։ 00-ին գիտական գրադարանի ընթերցասրահում (2-րդ մասնաշենք, 302 սենյակ) :

Read more...

There are no translations available.

Էրազմ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ
ՀԱՅՐԵՆԻՔՍ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԳՐԱԴԱՐԱՆՍ Է

07.10.2024

Ագրարայինցիներիս համար հայրենիքի կարեւորագույն հատվածը երկրորդ մասնաշենքում է: Միշտ խնամված-կարեւորված, մարդաշատ: Հպարտության իրավունք տվող:

2004-ից մեր երկրում սկսեցին նշել գրադարանավարի օրը: Կարծում ենք` կհամաձայնեք, որ հատկապես գրադարանավարներն եւ թանգարանագետները իրենց առաքելությունը մի այլ նվիրումով ու գիտակցումով են կատարում: Եթե չսիրես, մեկ րոպե էլ չես մնա յուրահատուկ-անշփոթելի բույրով այդ գանձարաններում:

Read more...

There are no translations available.

Օ, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ

ԱԳՐԱՐԱՅԻՆՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԻ ՄԵԾ ԲԵԿՈՐ ԿԱ

12-1Հայտնի բան է. թանգարաններն ու գրադարանները նմանվում են այսբերգի՝ որքան տեսանելի հատվածում են, հազարապատիկ մասը մնում է «ընդերքում»՝ մեր դեպքում գրապահոցում: Եւ ես, որ 2000 թվից շատ կապված եմ եղել գրադարանի նվիրյալների հետ (խնկելի լինի Սիլվա Զաքարյանի հիշատակը), Այբից մինչեւ Ֆէ միշտ լուսաբանել եմ նրանց աշխատանքը, համոզված էի, որ այլեւս ոչնչով զարմանալու-հիանալու, անսպասելի բացահայտումների տեղ չի մնացել: Որպիսի՜ պարզամտություն… շուրջ քառորդ դար հետո պարզվեց, որ… Բայց ամեն ինչ հերթով:

Read more...

There are no translations available.

Ազգային գրադարանային շաբաթ. կիթառ, երգ, վալս եւ…. Ազնավուր


Glxavor-9-1200x600

Արեւմտյան կրթական մշակույթից թերեւս ամենից շատ սա ենք սիրում. քոլեջների, համալսարանների ուսանողները անկաշկանդ, առանց բարդույթների նկարում-երգում-նվագում-մանրապատումներ են ներկայացնում: Եւ ամենեւին պարտադիր չէ, որ հրաշալի ձայն ունենան, որ վիրտուոզ դաշնակահար լինեն: Պարտադիր չէ: Եւ վալս պարելիս էլ կարող են համաչափ չլինել: Կարեւոր ը երիտասարդների ինքնադրսեւորման ազատությունն է, խանդավառությունն ու առօրյան գեղեցիկով անմոռաց դարձնելու կամքը: Միշտ այս վիճակն է պակասել մեզ: Հիմա ունենք՝ թանձրացական ու առինքնող:

Read more...

More Articles...