• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Անցյալը չի լռում


images-stories-norutunner-24-180x120Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: 1-ին մասնաշենքի շքասրահում բացվեց ցուցահանդես՝ նվիրված 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:  Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված գրականությունն ու արխիվային նյութերը տրամադրել էր ՀԱԱՀ-ի գրադարանը: Նույն օրը, Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանի և ՈւԽ նախագահ Հ. Ղևոնդյանի նախաձեռնությամբ, 425 լասարանում անցկացվեց դասախոսություն: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա տեղի ունեցած հարձակմանն ու քեսաբահայության վիճակին: 

Ընթերցել...

«Հոգու հաց»


images-stories-norutunner-12-180x135Ապրիլի 22-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրջոցառում: «Հոգու հաց» այսպես էր վերնագրված ցերեկույթը, որը կազմակերպել էին ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պ. Էֆենդյանը և դոցենտ Ա. Գլջյանը: «Պրոռեկտոր Պ. Էֆենդյանի հետ որոշել էինք Եղեռնի տարելիցի կապակցությամբ միջոցառում կազմակերպել: Հետո մտածեցինք՝ այն կազմակերպել՝ խախտելով ընդունված կարգը: Քանի որ նույն օրերին լրանում էր 20-րդ դարի մեծ բանաստեղծներից մեկի՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, մտածեցինք երկու տարելիցները միացնել»,-նշեց Ա. Գլջյանը:

Ընթերցել...

«Ես կարդում եմ, իսկ դու՞»

images-stories-norutunner-20140417_133510-180x135Ազգային գրադարանային շաբաթն այս տարի կանցկացվի ապրիլի 14-22-ը: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս միջոցառումն անց է կացվում 2002 թվականից, ամեն տարի, որի ընթացքում կարևորվում են գրադարանի, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերը: Միջոցառումներին մասնակցում են Հայաստանի բոլոր գրադարանները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը ևս մասնակցում է այս կարևոր միջոցառմանը:

Ընթերցել...

Հարգելի ընթերցող


images
Ապրիլի 17-ին ժամը 13:30 ՀԱԱՀ գրադարանում կկայանա զրույց- բանավեճ:

Թեմա- Մշակութաբանությունը և արդի ուսանողի կերպարը:

Բանախոս դոցենտ Արսեն Գլջյան

Գրադարան,II մասնաշենք 302 սենյակ

Հարգելի աշխատակիցներ և ուսանողներ

 

books

Ապրիլի 14-ին մեկնարկում է «Ազգային գրադարանային  շաբաթը», որն այս տարի անցկացվում «Ես կարդում եմ , իսկ դու...» կարգախոսով: Արդեն 12-րդ տարին է , ինչ «Գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ», որի հիմնական նպատակն է հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների վրա:


Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...