• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Ազգային գրադարանային շաբաթն Ագրարային համալսարանում մեկնարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ճանաչողական այցով

1000001

2002 թվականից ի վեր Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթն այս տարի անցկացվում է ապրիլի 15-22-ը: Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, ի թիվս  հանրապետության մյուս գրադարանների, միացել է նաև ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը: 

Ընթերցել...

Նոր գիրք

Shapik_1

Երիցյան, Ս.Կ., Գրիգորյան Հ.Է.   Օրգանական երկրագործության հիմունքներ : Ուսումնական ձեռնարկ / Ս.Կ. Երիցյան, Հ.Է. Գրիգորյան; ՀՀ ԿԳՆ; ՀԱԱՀ - Երևան: Արմավ, 2019. - 112 էջ: նկ., աղյս. 21 սմ.

Ձեռնարկը կազմված է գործող ուսումնական ծրագրին համապատասխան, որտեղ լուսաբանված են օրգանական երկրագործության վարման սկզբունքները, հողի բերրիության պահպանման, բույսերի սննդառության կարգավորման և վնասակար օրգանիզմների դեմ պայքարի առանձնահատկությունները, ինչպես նաև իրավական կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր:

Ընթերցել...

Նոր գիրք

9999999999999999999999

Ավետիսյան, Սամվել  Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տեղեկատու / Ս. Ավետիսյան, Վ. Գրիգորյան ; Առաջաբան՝ Հ. Ծպնեցյան, Լ. Մարտիրոսյան ; Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հյուսիսային համալսարան. - Երևան : Մեկնարկ, 2018. - 1056 էջ ; 29 սմ.

2019թ. փետրվարի 19-ին ՝ գիրք նվիրելու օրը, ՀԱԱՀ գրադարանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս. Ավետիսյանի կողմից նվիրատվություն ստացավ այս շատ արժեքավոր գիրքը: 

Ընթերցել...

Թումանյանով մենք կանք

Գիրք նվիրելու օրն Ագրարայինում

19.2019

Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթն ընթերցասեր ագրարայինցիներին համախմբել էր համալսարանի դահլիճում՝ նշելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը և արժևորելու գրքի դերը: ՀԱԱՀ գիտական գրադարանի և Ուսանողական խորհրդի համատեղ կազմակերպած միջոցառման ընթացքում համալսարանի տաղանդավոր ուսանողների կատարմամբ հնչեցին Մեծ լոռեցու անմահ բանաստեղծությունները՝ նորից ու նորից հավաստիացնելով, որ Թումանյանը միշտ մեզ հետ է ու մեր մեջ: 

Ընթերցել...

Փետրվարի 19-ը՝ գիրք նվիրելու օր

:

 19

Փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: 

Փետրվարի 19-ին, ժամը 12:30-ին բոլորին հրավիրում ենք ՀԱԱՀ-ի  գրադարանի և ուսանողական խորհրդի համատեղ  կազմակերպած միջոցառմանը՝  նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին և գիրք  նվիրելու օրվան:

Դուք կարող եք գրադարանին ոչ միայն նվիրել, այլև ձեր նախընտրությամբ նվեր ստանալ ցուցադրված մասնագիտական և գեղարվեստական գրքերից:

Ավելի Հոդվածներ...