• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նորություններ

Համալսարանական եւս մեկ բաց տարածք՝ շրջանավարտների հովանավորությամբ

2021.06  

Հունիսի 9-ին տեղի ունեցավ համալսարանական բաց տարածքի ոճով հերթական սրահի բացումը երկրորդ մասնաշենքում, համալսարանի գիտական գրադարանի հարկաբաժնում գտնվող մամուլի նախկին սրահում: Բոլոր «լոֆտ» սրահները գեղեցիկ եւ գործառական են յուրովի. այս մեկի առանձնահատկությունն այն է, որ այն վերակառուցվել եւ կահավորվել է համալսարանի երեք շրջանավարտների հովանավորությամբ: Նոր սրահը ուսանողների եւ դասախոսների համար կծառայի որպես ընթերցելու, աշխատելու, հանդիպումներ կազմակերպելու, ներկայացումներ անելու, նաեւ հանգստանալու հարմարավետ վայր:

Ընթերցել...

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթը»


   gradaran2-0-300x2252xԱպրիլի 15-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Գարեգին Նժդեհին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել գիտական գրադարանի աշխատակազմը: Հայկական գրադարանային ասոցիացիայի 2002թ.-ին ընդունած որոշման համաձայն յուրաքանչյուր տարվա ապրիլ ասվա 2-րդ շաբաթվա ընթացքում միջոցառումների շարք է նախատեսվում, որի նպատակը գրքի, գրադարանների դերի արժեւորումը, գրագետ եւ կիրթ սերունդ դաստիարակելն ու առողջ հասարակություն ձեւավորելն է:

Ընթերցել...

Գիրք նվիրելու օրը նշանավորվեց բաց տարածքի ոճով նոր սրահի բացմամբ


bactaracq6-0-1

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց ուսանողների համար սպասված ու ցանկալի միջավայր ստեղծող եւս մեկ անկյուն՝ բաց տարածքի ոճով ընթերցասրահը։ Այն վերակառուցվել է Արդշինբանկի ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Ընթերցել...

Նոր գրքեր

Գրադարանի ֆոնդը համալրվեց  2019թ․ տպագրված՝ Սելեկցիոն նվաճումների պաշտոնական տեղեկագրի 14 -րդ համարով և Սելեկցիոն նվաճումների  պետական գրանցամատյանի 12-րդ  թողարկումով։

14-2019

   
 12-2020_1

Գրադարանավարի օրը նշվեց ոչ սովորական շուքով, սակայն՝ հաղթանակի հավատով

07.10.2020Հոկտեմբերի 7-ը, ՀՀ կառավարության որոշմամբ, 2004թ.-ից Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Տոնի խուրհուրդը գրքի արժեւորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձեւավորման գործում: ՀԱԱՀ-ում արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում չկազմակերպվեց: ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանի խոսքով, շատ կարեւոր մասնագիտական տոնն այս անգամ այլ կերպ են նշել՝ կապված պատերազմական իրադրության եւ կորոնավիրուսի համավարակի հետ:

Ընթերցել...

Ավելի Հոդվածներ...