Ծառայություններ
ՀԱԱՀ-ի գիտական գրադարանում առկա գրականությունը կարելի է պատվիրել նաև առցանց:
Առցանց պատվերից կարող են օգտվել ՀՊԱՀ այն ուսանողները, դասախոսները և աշխատակիցները, որոնք գրանցված են գրադարանում:
Պատվերն ընդունվում է աշխատանքային օրերին` առավոտյան ժամը 09:30-13:00:
Առցանց պատվերի միջոցով պատվիրված գրականությունը սպասարկվում է նույն օրը ժամը 14:00-17:00:
Առցանց պատվերը չի ընդունվում, եթե ընթերցողը գրանցված չէ գրադարանում կամ 2 անգամ պատվիրել է գիրքը և չի վերցրել այն 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերն ուղարկելու համար սեղմեք ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐ
ՀԱԱՀ ուսանողները, դասախոսները և աշխատակիցները կարող են օգտվել նաև Հարց գրադարանավարին ծառայությունից, որը սպասարկվում է էլեկտրոնային փոստով:
Այս ծառայության նպատակն է գրադարանի հետ կապված հարցերի դեպքում տրամադրել աջակցություն:
Հարցերին սպառիչ պատասխան կտրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հարցը հղելու համար անհրաժեշտ է սեղմել ՀԱՐՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻՆ: