• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

 Իսահակյան-150 եւ ՀԱԱՀ գիտական գրադարան․ քոլեջի ուսանողները զարմացնում են

IMG_1456-1200x600Ավելի քանի երկու տասնամյակ է, որ մեր երկրում պետականորեն, եթե չասենք համաժողովրդաբար, նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Այն շեշտում, արժեւորում ու վերարժեւորում է գրադարանների՝ որպես կրթամշակութային կարեւորագույն կառույցների դերը մեր իրականության մեջ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանի հանրույթը՝ տնօրեն Լիլիթ Վարդանյանի հմուտ ու նվիրյալ ղեկավարությամբ, մեթոդաբար շարունակում եւ ստեղծագործաբար զարգացնում է մեր գրադարանի լավագույն, այդ թվում այս գեղեցիկ ավանդույթը՝ տարաբնույթ միջոցառումներով։ Այդպիսի միջոցառումներից մեկը, թերեւս ամենաառինքնողը, կազմակերպվել էր ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի մի խումբ ուսանողների կատարմամբ (ՀՀ-2-ը վերջերս աչքի էր ընկել նաեւ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակին նվիրված տարբերվող նախաձեռնությամբ)։

  IMG_1395  IMG_1388  IMG_1400   IMG_1413  IMG_1410     

Միջոցառումը նվիրված էր Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանին։ Անսպասելի էր, զարմանալի, մեղմ ասած ոգեւորիչ՝ մի շարք տեսանկյուններից։ Քոլեջականները, Հաղորդակցման հիմունքներ առարկայի իրենց դասախոս Անի Խուդավերդյանի առաջարկով, տիեզերական Իսահակյանից ընտրել էին «Աբու-Լալա Մահարին» եւ․․․ մեծամասամբ չէին հավանել պոեմի հանգուցալուծումը․ իրենք չէին փախչի իրականությունից։ Առհասարակ, որքան գեղեցիկ ու հայերեն, այնքան անկաշկանդ (մանավանդ աղջիկների դեպքում) ու հիմնավոր էր նրանց խոսքը։

  IMG_1403  IMG_1418 IMG_1421 IMG_1445 IMG_1466

Հակիրճ նախաբանին, որտեղ կարողացան ուրվագծել Իսահակյան բանաստեղծի, մանավանդ՝ ազգային մեծ գործչի կերպարը, հետեւեցին հանճարեղ պոեմի ներկայացումը եւ պանելային քննարկումը, որի մեջ երիտասարդները ներքաշեցին նաեւ ներկաներին՝ հասակակիցներին ու դասախոսներին։ Այս քննարկման «հետհամը» դեռ երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ։

IMG_1467   IMG_1472  IMG_1488  IMG_15055 IMG_1510-11

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը չթաքցրեց իր գոհունակությունն ու հիացմունքը քոլեջականների գիտելիքներով, հաղորդակցվելու անուրանալի ձիրքով, սեփական կարծիքն ունենալու եւ հիմնավորելու ունակությամբ։ Նա բարձր գնահատեց եւ շնորհակալություն հայտնեց թե գրադարանի հանրույթին եւ թե դասախոս Անի Խուդավերդյանին՝ հետեւողական ու հաջողված ջանքերի համար։

  IMG_1490_1  IMG_1519  IMG_1508_1   IMG_15388  IMG_15322


Ուսանողներին, դասախոսին եւ գրադարանի ղեկավարությանը շնորհակալական խոսք ասաց նաեւ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ խոսքը եզրափակելով, թերեւս առաջին անգամ, այսպիսի բառերով․ «Դուք եք այստեղ լինելուս, ինձ այստեղ պահող պատճառը․ ես ձեզ սիրում եմ»։