• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱՊԱՇԱՐԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՆՄՈՒՇԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԳԻՐՔ Է

18.03.2025

Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակում Ագրարային համալսարանի գլխավոր ընթերցասրահում  ցուցադրության է  դրվել ՀԱԱՀ-ի՝ ֆրանսերեն լեզվով գրային պաշարների մի մասը: Ի դեպ, համալսարանի գրապաշարի ամենահին գիրքը ևս ֆրանսերենով է:Այն տպագրվել է 1781-ին, Լայպցիգում: Իսկ բժշկագիտական բառարանը լույս է տեսել 1858-ին, Փարիզ-Լոնդոն-Նյու Յորք համագործակցության շնորհիվ: 

18.03.2025.1   18.03.2025-2  18.03.2025.3   18.03.2025.4

Այս հետաքրքիր տեղեկատվությունը ստացանք գիտական գրադարանում, որտեղ Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակում օտար հիշյալ լեզվով գրային պաշարների ընդամենը մի մասն է ցուցադրվում գլխավոր ընթերցասրահում: Այն, որ ցուցադրության հանդեպ ուսանողների հետաքրքրվածությունը մեծ ու անկեղծ է՝ նկատելի է անզեն աչքով:

18.03.2025.5    18.03.2025.6  18.03.2025.7  18.03.2025.8

Իսկ ընդհանրապես. 1000-ից ավելի անուն գիրք ու ամսագիր ունենք ֆրանսերեն լեզվով: Եւ ցուցադրությունը մեկ անգամ եւս համոզում է՝ ժամանակակից մարդը մի քանի լեզու պետք է լավ իմանա, եթե ցանկանում է ժամականի ընձեռած բոլոր հնարավորությունները օգտագործող, դրանցով զինված մասնագետ լինել: Հակառակ դեպքում կանգնում ես այդ ահռելի հարստության առջեւ եւ հասկանում ես որ ծովից ծարավ ես ետ դառնալու: