• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook
There are no translations available.

Էրազմ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ
ՀԱՅՐԵՆԻՔՍ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԳՐԱԴԱՐԱՆՍ Է

07.10.2024

Ագրարայինցիներիս համար հայրենիքի կարեւորագույն հատվածը երկրորդ մասնաշենքում է: Միշտ խնամված-կարեւորված, մարդաշատ: Հպարտության իրավունք տվող:

2004-ից մեր երկրում սկսեցին նշել գրադարանավարի օրը: Կարծում ենք` կհամաձայնեք, որ հատկապես գրադարանավարներն եւ թանգարանագետները իրենց առաքելությունը մի այլ նվիրումով ու գիտակցումով են կատարում: Եթե չսիրես, մեկ րոպե էլ չես մնա յուրահատուկ-անշփոթելի բույրով այդ գանձարաններում:

07.10.2024.2     07.10.2024.3   

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով մեր գրադարանը արժանացել է պատվոգրի՝ լավագույն մասնագիտական-բուհական գրադարան անվանակարգում:

Թերեւս ամենախոսուն անվանակարգում: Սա մեր գործընկերների տարիների նվիրումով աշխատանքի արժանի գնահատականն է:


Գրադարանավարի օրվա առթիվ տիկին Անդրեասյանը պատվոգիրը շնորհել է ՀԱԱՀ գրադարանի վարիչ Լիլիթ Վարդանյանին:

 

07.102024.4  IMG_3070

     Մասնագիտական տոնի առթիվ հաճելի ու կիրառական կարեւոր նշանակությամբ անակնկալ էր պատրաստել նաեւ Հայկական գրադարանային ընկերակցությունը, որի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը Լիլիթ Վարդանյանին է փոխանցել «Զանգակ» հրատարակչատան գրքերի գնման 50.000 դրամ արժեքով նվեր-քարտ: Ընդսմին, էական է, որ գրքերի ընտրություն-համալրումը կատարելու են մեր աշխատակիցները:

Շնորհավորում ենք գիտական գրադարանի ողջ աշխատակազմին եւ մաղթում, որ եռանդն ու կորովը՝ ինչպես միշտ, լինեն իրենց անփոխարինելի աշխատանքի գլխավոր բնութագրիչները: