• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook
There are no translations available.

Օ, ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՆԵԶՐ

ԱԳՐԱՐԱՅԻՆՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՄԻ ՄԵԾ ԲԵԿՈՐ ԿԱ

12-1Հայտնի բան է. թանգարաններն ու գրադարանները նմանվում են այսբերգի՝ որքան տեսանելի հատվածում են, հազարապատիկ մասը մնում է «ընդերքում»՝ մեր դեպքում գրապահոցում: Եւ ես, որ 2000 թվից շատ կապված եմ եղել գրադարանի նվիրյալների հետ (խնկելի լինի Սիլվա Զաքարյանի հիշատակը), Այբից մինչեւ Ֆէ միշտ լուսաբանել եմ նրանց աշխատանքը, համոզված էի, որ այլեւս ոչնչով զարմանալու-հիանալու, անսպասելի բացահայտումների տեղ չի մնացել: Որպիսի՜ պարզամտություն… շուրջ քառորդ դար հետո պարզվեց, որ… Բայց ամեն ինչ հերթով:

Մի հայտնի իրողություն էլ կա. թանգարանների, գրադարանների աշխատակիցները աչքի լույսի պես՝ գորովանքով են պահում իրենց գանձերը, հպարտանում են դրանցով, երբեմն էլ աշխատում են չար աչքից հեռու պահել:

  12-3  12-2   12-4   12-5   12-6   12-7

Անհնար է նկարագրել, թե ինչ հպարտությամբ են գրադարանի աշխատակցուհիները՝ Գոհարը, Լիլիթը, Ջուլյան, Էլյան, ցույց տալիս սկսյալ 1781 թ. տպագրված հազվագյուտ գրքերը (շուրջ 4395 անուն, 5819 միավոր), 1860-ականներից պահպանված ատենախոսությունները (705 աշխատանք: Չի բացառվում, որ ցարական Ռուսաստանում գրված այս թեզերը Երեւան է բերել Հովսեփ Օրբելին Երկրորդ աշխարհամարտի տարիներին), 19-րդ դարով թվագրվող ամսագրերը (90 անուն, 1277 միավոր): Ատլասներ, նկարազարդ մեծադիր ալբոմներ՝ բոլորը չես թվի: Այս գանձերը անխաթար են մնացել մեր 100-ամյա բուհի գրադարանի հարյուրավոր աշխատակցուհիների բարձր գիտակցության ու անմնացորդ նվիրումի շնորհիվ:

 12-8    12-9  12-10   12-11   12-12  12-13

Բնականաբար, գանձարանի այս շլացնող ցուցադրությունից հետո բոլորս ցավով նշեցինք, որ երիտասարդները քիչ են կարդում: Նրանց գրքի հետ «կապելու» ճանապարհներ ու ծրագրեր մտմտացինք համատեղ:

-Այս սեղանները հենց այդ նպատակով էլ դրել ենք, հետաքրքրասեր ուսանողներին միշտ սիրով կսպասենք, կօգնենք, որ գան-ուսումնասիրեն,-ասում է գրապահոցի պատասխանատու տիկին Ջուլյան: