• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՀԱԱՀ գիտական գրադարանի ֆոնդն ավելացավ GMP- ՊԱԳ չափորոշիչների ներդրման վերաբերյալ մեթոդական ուղեցույցով

  

17.10.2023Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական  գրադարանին: Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն:

Ուղեցույցը բաղկացած է չորս գլխից՝ GMP-ՊԱԳ-պատշաճ արտադրական գործընթաց, GAP-ՊԳԳ – պատշաճ գյուղատնտեսական գործընթաց, GLP-ՊԼԳ – պատշաճ լաբորատոր գործընթաց, GSP-ՊՊԳ – պատշաճ պահեստի գործընթաց, որոնք օգնում են ընթերցողին բացահայտել նորմերի եւ միջազգային չափանիշների աշխարհը

Մեթոդական ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաեւ HACCP եւ միջազգային չափանիշներին, որոն կիրառմամբ յուրաքանչյուր ՊԱԳ պահանջներին համապատասխանող արտադրող կազմակերպություն կարող է ստանալ վերջնական որակյալ արտադրանք:

Մեթոդական ուղեցույցում ներկայացված չափանիշներն Ինեսան արդեն ներդրել է Հայաստանում գործող մի քանի հեղինակավոր ընկերություններում, որոնցից են «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, դեղորայք արտադրող հայկական «Էսկո ֆարմ» ընկերությունը եւ այլն: 

ՀԱԱՀ-ից բացի Ինեսան գիրքը նվիրել է նաեւ Հայաստանի ազգային գրադարանին եւ ԵՊՀ գրադարանին՝ հույս հայտնելով, այն կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետներին, GPM չափորոշիչներով հետաքրքրվողներին: 


17.10.23             17.2023


Ողջունելով երիտասարդ գիտնականի նախաձեռնությունը՝ ՀԱԱՀ գիտական գրադարանի տնօրենի տեղակալ Գոհար Հովսեփյանը նշեց, որ ձեռնարկն, անշուշտ, կհետաքրքրի պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի անվտանգության, նաեւ ագրոբիզնեսի կառավարման մասնագետներին:

Ի դեպ, Ինեսա Ավագյանը մի քանի տարի առաջ  Ագրարային համալսարանի մագիստրատուրայում դասավանդել է «Պատշաճ արտադրական գործընթաց» առարկան: