ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է Անահիտ Աբրահամյանի նվիրած գրքերով
Համալսարանի գիտական գրադարանի հանրույթն սկսել է օգտվել նոր համալրումից և իր շնորհակալական խոսքն է ուղղում տիկին Աբրահամյանին այդ նվիրատվության համար։
ՀԱԱՀ գիտական գրադարանը համալրվել է 100 կտոր գրքով, որը նվիրաբերել է մեր համալսարանի Լեզվի ուսուցման կենտրոնի նախկին դասախոս Անահիտ Աբրահամյանը։
Գրադարանի անձնակազմը հավաստիացնում է, որ այս գրքերն իրենց պատշաճ տեղն ու գործնական դերը կունենան գրադարանի հարուստ գրապաշարում։
ՀԱԱՀ գիտական գրադարան