Ազգային գրադարանային Ազգային գրադարանային շաբաթն Ագրարայինում
Ապրիլի 17-ին մեկնարկած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին ՀԱԱՀ գրադարանի՝ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի երաժշտական եւ Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում։ Բացի նշված երկու ազգային գործիչներից, Գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է նաեւ Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակին։
Գեղեցիկ, կարեւոր եւ ազդեցիկ միջոցառման հիմնական «շահառուները» Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողներն էին, որոնց մեջ, ինչպես հաճելիորեն պարզվեց, քիչ չէին կարդացողները, պատմական, գրական ու երաժշտական վիթխարի ազգային ժառանգությունից տեղյակները։ Այսուհանդերձ, բանախոս, բանասիրության թեկնածու, պատմագիտության դոցենտ, ՀԱԱՀ Հասարակական գիտ․ ամբիոնի դասախոս Անի Խուդավերդյանը բազմաթիվ նոր, հետաքրքիր բացահայտումներ արեց երիտասարդների համար։ Մեծանուն հայ անհատներին ճանաչելու, ազգային կյանքի դարակազմիկ փուլերում նրանց հսկայական դերակատարության, ազգային ու համաշխարհային չափումներով նշանավոր ժառանգությունը ճանաչելու եւ գնահատելու առումով չափազանց օգտակար հանդիպում էր։ Բանախոսն այն իսկապես հանդիպում դարձրեց՝ միակողմանի դասախոսության փոխարեն երկկողմանի ակտիվ մասնակցությամբ։
Քոլեջականները «Կանաչ սենյակից» դուրս եկան վստահաբար ազգային արժանապատվության, անկախ ընտրած մասնագիտությունից՝ գիրք կարդալու կարեւորության զգացողության նոր չափաբաժիններ ստացած։
Պատահական չէին նրանց, դասախոսների, եւ միջոցառմանը հաճույքով մասնակցած պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի՝ բանախոսին ուղղված շնորհակալական խոսքերը։
Պարոն Ծպնեցյանը շնորհակալություն հայտնեց նաեւ գրադարանի անձնակազմին՝ թե գեղեցիկ միջոցառման եւ թե առհասարակ կատարած կարեւոր աշխատանքի, գեղեցիկ ավանդույթների շարունակականության համար։ Տիկին Խուդավերդյանն, իր հերթին, երախտագիտություն հայտնեց երիտասարդներին, իսկ առավել աչքի ընկածներին գրքեր նվիրեց։
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում հետաքրքիր ձեւաչափով եւս մեկ հետաքրքիր միջոցառում տեղի կունենա քոլեջի եւ վարժարանի սաների մասնակցությամբ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը։ Ուրախալի է, որ գրադարանի՝ տասնամյակների գեղեցիկ եւ կարեւոր ավանդույթները շարունակվում են ՀԱԱՀ գիտական գրադարանի տնօրենի տեղակալ Գոհար Հովսեփյանի օրոք։ Մեր գրադարանը միշտ է ունեցել ասելիք, այժմ էլ ունի, իսկ առաջիկայում նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում։