• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Չարենցյան տարի․ Գրադարանային շաբաթ – 2

22.04.1

Գրադարանային շաբաթվա շրջանակում (այն այս տարի նվիրված է Չարենցի 125-ամյակին) ՀԱԱՀ գիտական գրադարանը, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ, հերթական գողտրիկ միջոցառումն անցկացրեց 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում։ Միջոցառումը չարենցյան տարին հարստացրեց եւս մեկ գույնով, հավաքված ուսանողներին ու դասախոսներինեւս մեկ անգամ «վերադարձրեց» դեպի ազգային հզոր ակունքներ։

Քոլեջի ուսանողներն իրենց ասմունքով (նաեւ հասկանալով ասմունքելու կարողությամբ) ներկաներին հիշեցրեցին-բացահայտեցին Չարենցի հանճարեղ պոեզիայի, նրա համաշխարհային մեծության առանձնահատկությունը, նրա մշտական դերակատարությունը Հայաստան երկրի, հայ պետության, հայ կյանքի այսօրվա դրսեւորումներում եւ վաղվա հաղթանակներում։

22.04.2  22.04.3  20.04.4  22.04.6  22.04.7  22.04.11

Միջոցառման մասնակիցները, այդ թվում ասմունքողները, քոլեջի Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն եւ Մենեջմենտ մասնագիտությունների առաջին կուրսեցիներն էին։ Իսկ երգի ու համաժամանակյա պարի գեղեցիկ կատարումը, որով հանդես եկան Մենեջմենտի 2-րդ եւ Սանիտարական փորձաքննություն մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Անահիտ Գեւորգյանն ու Կարինա Խլղաթյանը, պատիվ կբերեր որեւէ պրոֆեսիոնալի։ 

22.04.8  22.04.9  22.04.10  22.04.12  22.04.13  22.04.15

Գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը եւ քոլեջի դասախոս Կարինե Թովմասյանը նորից եւ եւս մեկ անգամ հաջողեցին․մասնագիտականի կողքին Ագրարայինի ուսանողը պետք է հոգեւոր-մշակութային կապ ունենա արվեստի, գրականության, ազգային արժեքների հետ։ Այս առաքելությունը ստանձնել եւ տասնամյակներ շարունակ հաջողությամբ կատարում է ՀԱԱՀ գիտական գրադարանը՝ համալսարանի տարբեր ստորաբաժանումների հետ, այս օրերին՝ Չարենցի միջոցով։