• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Չարենցը պաշտոնյա․ ներկայացնում է Համո Սուքիասյանը

20.04.1

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը գործընկերների և ուսանողների համար բացահայտեց անծանոթ Չարենցին։ «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից» թեման իսկապես անծանոթ էր լսարանին։ 

Բանախոսն, ըստ էության, շրջանառության մեջ դրեց Ազգային արխիվում եւ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող ձեռագիր պաշտոնական հրամանագրեր, դիմումներ, որոնք Չարենցը մակագրել կամ հեղինակել է նորակազմ Խորհրդային Հայաստանի Լուսժողկոմատի արվեստի բաժնի վարիչի պաշտոնում եղած ժամանակ։

Պաշտոնյա Չարենցի կերպարը գուցե այնքան վիթխարի, գունագեղ ու հակասական չի եղել, ինչպես բանաստեղծ, քաղաքացի ու մարդ Չարենցինը, սակայն դոցենտ Սուքիասյանի զեկուցումը հարստացրեց լսարանի պատկերացումը մեծ բանաստեղծի մասին։ Օրինակ, ինչ արժե միայն այն փաստաթուղթը, որ բովանդակում է Թումանյանի դիմումն ու Չարենցի․․․ մերժողական մակագրությունը։ 

20.04.2    20.04.3 20.04.4   20.04.5  20.04.6  20.04.7          

Համո Սուքիասյանը նորահայտ փաստաթղթերը ներկայացրեց եւ վերլուծեց ժամանակի պատմական իրադարձությունների և իրողությունների համատեքստում և այդպիսով Չարենցին էլի մի քիչ մոտեցրեց մեզ՝ անկախ այդ փաստաթղթերի բովանդակությունից։

Դոցենտ Սուքիասյանը, ինչպես միշտ, շատ գնահատելի ու շնորհակալ  աշխատանք է կատարել ։ Գործընկերների շնորհակալական խոսքը, սակայն, միայն նրան չի հասցեագրված, այլ նաև Գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանին, որի հերթական գեղեցիկ նախաձեռնությունը դարձյալ ծառայեց իր նպատակին։ Ի դեպ, տիկին Ադամյանը նախնական խոսքում կարդաց Չարենցին նվիրված գողտրիկ բանաստեղծություն, որի հեղինակին բացահայտեց ավելի ուշ՝ Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանն էր։