Ազգային գրադարանային շաբաթ - 2022
Հայկական գրադարանային ասոցիացիայի ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ):
Հայաստանում արդեն ավանդույթ դարձած և հասարակության համակրանքին արժանացած Ազգային գրադարանային շաբաթն այս տարի նվիրվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Այն կմեկնարկի ապրիլի 18-ին:
-
ԱԳՇ միջոցառումների նպատակն է գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը հանրության կյանքում, գրադարանների նշանակության արժևորումն ու ընթերցող-գրադարան կապի սերտացումը:
-
«Շաբաթ»-ի շրջանակներում ՀԱԱՀ գիտական գրադարանը ևս կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ՝.
1․Այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի հետ համատեղ
Ապրիլի 19-ին, ժամը 13:30–ին,
Եղիշե Չարենցի տուն-թանգարան -
2․ Զեկույց «Անծանոթ էջեր Եղիշե Չարենցի հասարակական գործունեությունից»
Հասարակական գիտությունների ամբիոնի հետ համատեղ
Զեկուցող՝ պատմ.գիտ.թեկն., դոցենտ Համո Սուքիասյան
Ապրիլի 20-ին, ժամը 12:30–ին, 1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 2-րդ ընթերցասրահ -
3.Ցերեկույթ «Հայրենիքի փրկության ուղիների որոնումը
Եղիշե Չարենցի ստեղծագործություններում» խորագրով
Հայոց և օտար լեզուների ամբիոնի և Անտոն Քոչինյանի անվան
գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ
Ապրիլի 22-ին, ժամը ժամը 14:00–ին, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Մամուլի սրահ
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 25-ին: