• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook
There are no translations available.

Գրքի ու Մայրենի լեզվի օրերը տոնեցինք համատեղ

gr11-0-300x2252x

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ը եւ Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ը Ագրարային համալսարանի գիտական գրադարանում նշվեց համատեղ: Ինչպես միշտ, գրադարանը կազմակերպել էր առինքնող, տոնի յուրահատուկ զգացողությամբ, անպայման նաեւ խորհուրդ ու ուղերձ պարունակող միջոցառում, որը կայացավ  2-րդ մասնաշենքի գեղեցիկ ընթերցասրահում:


Երկու տոների խորհուրդը ներկաներին յուրովի մատուցեցին գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դասախոսներ եւ, անշուշտ միջոցառմանը համուհոտ հաղորդող ասմունքի ու երգի երիտասարդ վարպետները, որոնց թվում՝ տիկին Ադամյանի հրավերով համալսարան եկած Արփինե Բաբախանյանը՝ «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկության նախագահն իր երգով, ասմունքով, յուրօրինակ նվերով՝ գինի-գրքով եւ հետաքրքիր համագործակցության ուղերձով:


gir02-0  gir03-0  gir04-0  gir05-0  gir06-0  gir07-0  gir08-0


Ռեկտոր Ուռուտյանը գիրք ընթերցելու մշակույթն անվանեց գրքաթերապիա՝ հաղորդակից դարձնելով օրական գոնե նվազագույն չափով գեղարվեստական գրականություն կարդալու միջոցով լարված աշխատանքից հանգստանալ-թեթեւանալու սեփական փորձին: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ադամյանին եւ գրադարանի հանրույթին՝ երկարամյա նվիրված աշխատանքի համար:

gir09-0 gir10  gir11 gir12  gir13  gir14 gir15


Ռեկտոր Ուռուտյանը, պրոռեկտոր Ծպնեցյանը եւ մյուսները արժեքավոր մասնագիտական գրականություն նվիրեցին գրադարանին, որոնց կարիքը մեր գրադարանն ունի. չնայած մեծահարուստ գրքային ֆոնդին, կյանքն ու մասնագիտական կրթության ոլորտում զարգացումները մշտապես նոր գիտելիքի ու տեղեկատվության համար «տեղ են բացում»:


gir16 gir17  gir18 gir21 gir23   gir25 gir26 

Այս առումով, մեր համալսարանի պարագայում, վստահ կարելի է պնդել, որ այստեղ սիրում են ընթերցել: Սա պատահական չէ, քանզի ընթերցանությունը, գիրքը սիրելու եւ գնահատելու տեսակետից համալսարանն ունի երկու հզոր կռվան՝ տիկին Հասմիկ Ադամյանն իր գեղեցիկ ու նվիրյալ թիմով եւ համալսարանում ստեղծված նպաստավոր միջավայրը: Տիկին Ադամյանը, մասնավորապես, իր անխոնջ նվիրվածությամբ երբեք թույլ չի տա, որ դույզն ինչ պակասի ընթերցելու, գեղեցիկին ու գեղարվեստին հաղորդակցվելու՝ երիտասարդների ցանկությունն ու ձգտումը, ընդ որում ոչ միայն համալսարանում, այլեւ համալսարանից դուրս: