Ավանդույթ դարձած միջոցառում
- ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ
- Սիրելի ագրարայինցիներ,
- 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը մեր երկրում գիրք նվիրելու օրն է: Այն խորհուրդ ունի բարձրացնելու գրքի դերը մեր կյանքում և մեծացնելու գրքասերների բանակը:
- Շնորհավորում ենք Գիրք նվիրելու օրվա և փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ու սիրով բոլորին հրավիրում ենք փետրվարի 21-ին ժամը 13:00-ին մասնակցելու ՀԱԱՀ գիտական գրադարանի և ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում կարող եք ստանալ, ինչպես նաև գրքեր նվիրել միմյանց և բուհի գրադարանին:
- Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան (ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ 302 սենյակ)