• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գրադարանավարի օրը՝ Ագրարայինում

gr11-0-300x2252xՀԱԱՀ գիտական գրադարանի երկրորդ ընթերցասրահում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Գրադարանի, գիրք կարդալու կարևորության մասին շատ է խոսվում հենց այս օրը: Իսկ հիմնական ցանկությունն ու նպատակը մարդկային հիմնական արժեքների խարխլման այս բարդ ժամանակահատվածում մեր պատմությունն ու ազգայինը պահպանելն է եւ բարեկիրթ սերունդ դաստիարակելը:

Համալսարանի գրադարանի աշխատակիցները ամեն տարի այս օրը փորձում են նոր, հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այս անգամ միջոցառումը, կարելի է ասել, պատմական նշանակություն ուներ բուհի համար: Ընթերցասրահում ցուցադրվել էին 90 տարվա ընթացքում համալսարանի դասախոսների հեղինակած գրքերը:

Գիտական գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Ադամյանը ողջույնի խոսքում օրվա առթիվ շնորհավորելով գրադարանի աշխատակիցներին նաեւ շնորհակալություն հայտնեց կատարած քրտնաջան աշխատանքի համար: Նա նշեց, որ ցուցադրված մոտ 900 գրքերի ընտրության հարցում ուղեցույց է հանդիսացել հիմնականում հոբելյանական գրականությունը:

gr4-0  gr5-0 gr9-0 gr6-0  gr7-0  gr8-0  gr10-0

Տիկին Ադամյանը համոզված է, որ համալսարանի 100-ամյակը արդեն կնշվի 1000 եւ ավելի միավոր գրականությամբ: Նա բուհի դասախոսներին հորդորեց գրել եւ հարստացնել գրադարանի գրքացանկը՝ նշելով, որ նրանք գրում են սերունդների համար:

Ողջույնի խոսք ասաց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին եւ շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց գրադարանի աշխատակիցների կատարած աշխատանքը եւ նշեց, որ ամեն ինչ պետք է անել ժամանակին համընթաց քայլելու համար:

Տոնի առթիվ գրադարանին գրքեր նվիրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը, Հասարակագիտության ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանը: