• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook
There are no translations available.

Գիրք նվիրելու օրը նշանավորվեց բաց տարածքի ոճով նոր սրահի բացմամբ


bactaracq6-0-1

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց ուսանողների համար սպասված ու ցանկալի միջավայր ստեղծող եւս մեկ անկյուն՝ բաց տարածքի ոճով ընթերցասրահը։ Այն վերակառուցվել է Արդշինբանկի ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Բացման արարողության ժամանակ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք մեր լուման ներդնել նոր սերնդի կրթության գործում։ Ուսանողներն այստեղ կունենան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ սովորելու, ստեղծագործելու, գիտությամբ զբաղվելու համար։ Կահավորելով այս սրահը, մենք այդ գործընթացի սկիզբն ենք դնում», – ասաց պարոն Անանյանը։


ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ջերմորեն շնորհավորելով ուսանողներին ու գործընկերներին, ասաց․ «Ուրախությամբ նոր ընթերցասրահը հանձնում ենք մեր ուսանողներին։ Սա նոր գաղափարների մտահղացման, նոր ստարտափների ստեղծման լրացուցիչ հնարավորություն է։ Շնորհակալություն Արդշինբանկի մեր գործընկերներին՝ համախոհության եւ աջակցության համար»։

bactaracq1-0-1  bactaracq2-0-1   bactaracq3-0-1   bactaracq7-0-1  

Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ նոր սրահը Արդշինբանկի հետ մեր համալսարանի գործընկերության շարունակման եւ խորացման խորհրդանշական սկիզբն է։ Տեղեկացրեց, որ այստեղ կանցկացվեն նաեւ ֆերմերների եւ շահակիցների այլ խմբերի վերապատրաստումներ ֆինանսական գրագիտության, կառավարման թեմաներով, ինչպես նաեւ առաջարկեց մեր ուսանողների փորձուսուցումներ կազմակերպել բանկում։ Վերապատրաստումները նախատեսվում է անցկացնել նաեւ Արդշինբանկի մասնագետների ուժերով։ Առաջարկը պատրաստակամորեն ընդունեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

bactaracq7-0-1  bactaracq8-0-1   bactaracq9-0-1   bactaracq10-0-1


Իր, գրադարանի հանրույթի եւ ընթերցողների անունից Արդշինբանկին եւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամին շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը, իր խոսքով՝ շատ լավ գործ անելու համար։ Տիկին Ադամյանը համոզված է, որ յուրաքանչյուր ուսանող, որ ոտք կդնի 2300 կտոր գրականություն ունեցող նոր ընթերցասրահ, կձգտի ավելի լավ սովորել։

Ելույթ ունեցողները ներկաներին շնորհավորեցին նաեւ մեր երկրում արմատավորված գեղեցիկ տոնի՝ Գիրք նվիրելու օրվա առթիվ։ Տոնի առթիվ պարոն Ուռուտյանը պարոն Անանյանին նվիրեց ՀԱԱՀ-ի հրատարակած «Ֆերմեր» եւ «Հայաստանի խաղողն ու գինին» գրքերը, ինչպես նաեւ շնորհակալագիր եւ ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինին։ Իրենց հերթին, Արդշինբանկի մեր գործընկերները նվիրեցին բանկի հովանավորությամբ լույս տեսած «100 մոնոլոգ» գրքի բազմաթիվ օրինակներ։