• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Ավանդական դարձած Գիրք նվիրելու օրն Ագրարայինում


20-1

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի պատիվ 1869թ.-ին այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-ամյակը։ Յուրաքանչյուր գիրք, առավել ևս լավը, մի քիչ ավելի լուսավոր է դարձնում աշխարհն ու կյանքը, և Թումանյանն իր բազմաթիվ հրաշք ստեղծագործություններով դրա վառ ապացույցն է:


Արդեն ավանդական դարձած գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել ՀԱԱՀ գիտական գրադարանը՝ վարիչ Հասմիկ Ադամյանի գլխավորությամբ: Հյուրերի թվում էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծփնեցյանը, դասախոսներ, ուսանողներ:Ողջույնի խոսքում տիկին Ադամյանն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մեջբերումներ արեց դասականներից, շեշտեց ցանկացած տարիքում գիրք կարդալու անհրաժեշտությունը, ինչպես նաև հորդորեց ուսանողներին գնահատել ժամանակը և արդյունավետ օգտագործել այն:

glx-grad

13-1   2-4 10-3    8-1    

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ շնորհավորեց տոնի և Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց տիկին Ադամյանին՝ ուսանողներին ուղղված խրատական և ուսուցանող խոսքերի համար, որը կարևոր է կյանքի որակը բարելավելու համար: Պարոն Ուռուտյանը նաև լավ օրինակ ծառայեց ներկաների համար՝ պատմելով, որ ընտանիքում՝ իր երեխաների հետ թումանյանական ընթերցումներ են կազմակերպվում:

Ռեկտոր Ուռուտյանը, պրոռեկտոր Ծպնեցյանը, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի նորանշանակ պաշտոնակատար Համո Սուքիասյանը և ներկաներից շատերը գրքեր նվիրեցին գրադարանին: Գրադարանն իր հերթին մեծ թվով գրականություն տրամադրեց դրա պոտենցիալ կարիքն ունեցող ուսանողներին ու դասախոսներին:

7-1       9-1     8-1    18-1   19-1

Միջոցառման վերջում անակնկալ էին պատրաստել ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սաները: Նրանք քոլեջի հայոց և օտար լեզուների ամբիոնիդասախոս Էմմա Մխեյանի և գրադարանավար Մարիամ Հովհաննիսյանի ղեկավարությամբ գեղեցիկ բեմադրություն էին պատրաստել մայրենի լեզվի, հայոց գրերի ստեղծման եւ նրանց հավերժական նշանակության թեմայով:

5-3    11-1    4-3   3-3  17-1