Նոր գիրք
Թովմասյան, Գ.Ա. Կերարտադրության վարում՝ շրջակա միջավայրի պահպանության հիմունքներով : Ուսուցողականձեռնարկ / Գ.Ա. Թովմասյան - Երևան; 2019. - 56 էջ; աղյս., 2 էջ գուն. նկ.
Ուսուցողական ձեռնարկում շարադրված են ՀՀ-ում արոտամարգագետնային և դաշտավարական կերարտադրության վարման հիմնահարցերը:
Այդ հարցերը էական նշանակություն ունեն բնական կերային հանդակների (արոտավայրեր, խոտհարքներ) ու մշակովի վարելահողերի պահպանման, վերականգնման և արդյունավետ օգտագործման, ինչպես նւսև շրջակա միջավայրի և ընդհանուր կենսաբազմազանության պահպանման համար:
Ձեռնարկը նախատեսված է գյուղատնտեսական բնագավառի մասնագետների, անասնապահությամբ և կերարտադրությամբ զբաղվող ֆերմերների համար: