• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Գրադարանավարի օրվա առթիվ ՀԱԱՀ գիտական գրադարանը բացել էր «Գանձարանի դռները»

7.8

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, առաջին անգամ բացել էր իր գանձատան դռները՝ ցուցադրելու բազմալեզու հնատիպ գրքերի և ամսագրերի հարուստ ֆոնդի (ավելի քան 3500 անուն) մի փոքր մասը: Գրադարանի ամենահին գիրքը 238 տարեկան է՝  տպագրված 1781թ. : 

Գրադարանի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել համալսարանի դասախոսներ և տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ՝ ծանոթանալու ցուցադրված հնատիպ գրականությանը և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելու գրադարանային գործի նվիրյալներին, արժևորելու նրանց անխոնջ աշխատանքը:

ՀԱԱՀ ռեկտորի անունից շնորհավորանքի խոսք ասաց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը՝ շեշտելով գրադարանավարի աշխատանքի կարևորությունը, մանավանդ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում: «ՀԱԱՀ գրադարանը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները, պահպանում ոչ միայն7.5 գրադարանային համակարգի լավագույն ավանդույթները, այլև կիրառում գրադարանային գործի ժամանակակից ձևերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցաբերում ստեղծագործական մոտեցում աշխատանքի նկատմամբ: Բուհի գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլև ուսանողների հետ գործակցության շնորհիվ՝ վերջիններիս աշխարհայացքի ձևավորման, օգտակար միջոցառումների կազմակերպման կենտրոն, նաև՝ ընթերցողի և հեղինակի միջև «երկխոսության» միջավայր»,- նշեց պարոն Ծպնեցյանը: Պրոռեկտոր Ծպնեցյանը շնորհակալագրեր հանձնեց ՀԱԱՀ-ի գիտական գրադարանի աշխատակիցներ Լիլիթ Վարդանյանին, Ջուլետտա Թորոսյանին և Հռիփսիմե Ալեքսանյանին: Շնորհավորանքի խոսքեր ասացին նաև 7.4ՀԱԱՀ արհկոմիտեի նախագահ Աննա Աղաջանյանը, տարբեր ամբիոնների դասախոսներ:   

Գիտական գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը՝ շնորհավորելով գործընկերների մասնագիտական տոնը, անդրադարձավ համալսարանի գրադարանի ձեռքբերումներին: Այսօր բուհի գիտական գրադարանն իրականացնում է նաև էլեկտրոնային սպասարկում՝ KOHA համակարգով:

Հաշվի առնելով , որ ՀԱԱՀ գրադարանը ՀՀ ագրարային ոլորտի միակ գրադարանն է, բուհի ղեկավարությունը  հնարավորություն է ընձեռել  library.anau.am էլեկտրոնային գրադարանից օգտվելու ոչ միայն ագրարային համալսարանի դասախոսներին և ուսանողներին, այլև բոլոր ցանկացողներին: Դրա շնորհիվ Էլեկտրոնային գրադարանի այցելուների թիվը տարեկան կազմում է շուրջ 390.000:


   7.6    7.7   7.9

Գրականության ամենօրյա խնամք ու պահպանում, նոր գրականությամբ ֆոնդի համալրում, համակարգում, մշակում և թվայնացում, գրացուցակների ստեղծում, ընթերցողների սպասարկում: Առաջին հայացքից չնկատվող, բայց հսկայածավալ աշխատանք, որն անձնվիրաբար իրականացնում են ՀԱԱՀ գիտական գրադարանի 25 աշխատակիցները: 

Հնատիպ գրականության ցուցադրությունը կշարունակվի ևս մեկ շաբաթ։

ՀԱԱՀ գրադարանի ֆոնդում առկա հնատիպ գրականության ցուցակին ծանոթանալու համար  սեղմեք հետևյալ հղումը