• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՀԱԱՀ գրադարանը համալրվեց արժեքավոր հնատիպ գիտական գրականությամբ


1-2019

2019թ.մարտին ՀԱԱՀ «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի Թաիրովի գրադարանի գրքային ֆոնդը տեղափոխվեց բուհի գրադարան:Նշված ֆոնդն իր մեջ ներառում է 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը տարբեր երկրներում լույս տեսած խաղողագործությանը,

գինեգործությանը և գյուղատնտեսությանը վերաբերող բազմալեզու հնատիպ գիտական գրքեր, հաշվետվություններ, գիտական աշխատություններ, ամսագրեր, թերթեր։

 2-2019    3_-2019  4-2019

Գրադարանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել հնատիպ գրականության վերանորոգման և մշակման աշխատանքներին, որոնք գրադարանի բնականոն գործունեության մաս են դարձել: 3379 միավոր գիրք է վերանորոգվել գրադարանի աշխատողների ուժերով: Մնացած գրականությունը տեսակավորվել է ըստ կատարվելիք աշխատանքի

  5-2019  6_-_2019  7-_2019

բարդության աստիճանի և ծախսատարության, ամսագրերը դասավորվեցին ըստ անունների, տարեթվերի և հերթական համարների՝ վերանորոգելու նպատակով տպարան տեղափոխելու համար։

«Քանի որ տեղափոխված ֆոնդը մեզ էր հասել անմխիթար վիճակում, բավականին մեծ քանակությամբ գրքեր և ամսագրեր հնարավոր չեղավ վերականգնել», - ասաց ՀԱԱՀ-ի գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը` կատարված և կատարվելիք աշխատանքները ներկայացնելով գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին։

8-2019  9-2019  10-2019

     

Ընթանում է տվյալ գրականության՝ KOHA ծրագրով ՀԱԱՀ գրադարանի էլեկտրոնային գրացուցակ մուտքագրման գործընթացը։ Հետագայում Թաիրովի գրադարանի գրքային ֆոնդի բազան  ամբողջությամբ կտեղադրվի Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում:

Ինչպես տեղեկացրեց տիկին Հասմիկը, մուտքագրման աշխատանքները բարդանում են այն հանգամանքով, որ վերոնշյալ գրքերը և ամսագրերը հիմնականում չկան այդ գրացուցակին մասնակից գրադարանների ֆոնդում, և ՀԱԱՀ-ի գրադարանն առաջինն է, որ նկարագրում է դրանք։

   

 11-_2019  12_-2019  13-2019

Աշխատանքների վերջնական ավարտից հետո ՀԱԱՀ գրադարանի ֆոնդը կհարստանա բազմալեզու արժեքավոր գիտական հնատիպ գրականությամբ, որ հասանելի կլինի մեր բուհի գրադարանի ընթերցողներին։