• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Ազգային գրադարանային շաբաթն Ագրարային համալսարանում մեկնարկեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ճանաչողական այցով

1000001

2002 թվականից ի վեր Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթն այս տարի անցկացվում է ապրիլի 15-22-ը: Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, ի թիվս  հանրապետության մյուս գրադարանների, միացել է նաև ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը: 

Ինչպես նշում է գրադարանի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Ադամյանը, 

Ազգային գրադարանային շաբաթվա նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի ու գրադարանների դերը 20000000000000000 հասարակության զարգացման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում: Քանի որ այս տարի Ազգային գրադարանյին շաբաթը նվիրված է Հովհաննես Թումանյանի ու Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյաններին, ՀԱԱՀ գրադարանը Հայոց և օտար լեզուների ամբիոնի հետ համատեղ ՀԱԱՀ հանրակրթական ուսուցման ծրագրերի վարժարանի սաների համար ապրիլի 16-ին կազմակերպել էր ճանաչողական էքսկուրսիա Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

300000000001Վարժարանի սաները եղան թանգարանի մշտական ցուցադրության ութ թեմատիկ սրահներում, որոնք ավանդական ցուցանմուշների և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում անընդհատ հնչում էին Կոմիտասի ձայնագրությունները. սա ներկաներին հնարավորություն էր տալիս ենթագիտակցության մակարդակում խորը ընկալել ու զգալ կոմիտասյան արվեստի մեծությունը: Թանգարան-ինստիտուտում շրջայց կատարելուց հետո թանգարանի աշխատակցուհիներից երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը թանգարան-ինստիտուտի դահլիճում ագրարայինցիների համար կատարեց Կոմիտասի անզուգական ստեղծագործություններից, խոսեց ազգային երաժշտության մասին:

90000Տիկին Հասմիկ Ադամյանն ու Հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արաքս Հակոբյանը շնորհակալություն հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին ջերմ հյուրընկալության, վարժարանի սաներին մեծ կոմպոզիտորի գործունեության մանրամասներին և ստեղծագործություններին հաղորդակից դարձնելու համար:

Այցի ավարտին ագրարայինցիները, ի նշան հարգանքի և երախտագիտության, ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի և նրա անվան պանթեոնում ամփոփված հայ մյուս մեծերի շիրիմներին: