• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Թումանյանով մենք կանք

Գիրք նվիրելու օրն Ագրարայինում

19.2019

Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթն ընթերցասեր ագրարայինցիներին համախմբել էր համալսարանի դահլիճում՝ նշելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը և արժևորելու գրքի դերը: ՀԱԱՀ գիտական գրադարանի և Ուսանողական խորհրդի համատեղ կազմակերպած միջոցառման ընթացքում համալսարանի տաղանդավոր ուսանողների կատարմամբ հնչեցին Մեծ լոռեցու անմահ բանաստեղծությունները՝ նորից ու նորից հավաստիացնելով, որ Թումանյանը միշտ մեզ հետ է ու մեր մեջ: 

«Թումանյանով՝ մենք կանք, առանց Թումանյանի՝ մենք չկանք»,- ասել է մյուս հանճարեղ լոռեցին՝ Հրանտ Մաթևոսյանը:

Օրվա խորհրդի ու նշանակության մասին խոսք ասաց ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը՝ 5

ուսանողներին կոչ անելով մշտապես պահապանել կապը գրադարանի հետ և միշտ գիրք կարդալ:

Ագրարային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն էլ շնորհավորելով բոլորին Ամենայն հայոց բանաստեղծի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ կարևորեց նման միջոցառումների նշանակությունը գրքի ու գրականության հանդեպ դարեդար մեզ ավանդված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու տեսանկյունից: Պարոն Ծպնեցյանը ռեկտոր Վարդան Ուռուտյանի անունից ՀԱԱՀ ուսանողական խորհրդին նվիրեց մասնագիտական գրականություն:

Այնուհետև սկսվեց գրքերի՝ արդեն ավանդական դարձած նվիրատվությունը. միջոցառմանը ներկա գրքասերները մեկը մյուսին և գրադարանին նվիրեցին տարաբնույթ արժեքավոր գրքեր, ինչպես նաև նվեր ստացան ՀԱԱՀ գրադարանից՝ վերցնելով դահլիճում ցուցադրված ավելի քան 700 կտոր հայերեն և օտարալեզու մասնագիտական ու գեղարվեստական գրքերից իրենց նախընտրածը: