Նոր գիրք

Գալստյան Մ.Հ. Բնապահպանական կենսատեխնոլոգիաներ: Դասագիրք/Մ.Հ. Գալստյան.- Եր.: Մեկնարկ, 2018.- 300 էջ:
Դասագրքում բացահայտված են հիմնական բնապահպանական կենսատեխնոլոգիական մեթոդները և ուղղությունները, որոնք կիրառվում են ՇՄՊ-ի համար և ներառում են կենսառեմեդիացիան, մանրէական սինթեզի հիմնական օրենքները, գենետիկական ճարտարագիտության մեթոդները, ինչպես նաև թափոնների վերամշակման, անթափոն արտադրության կազմակերպման ու մակրոմիցետների արտադրության կենսատեխնոլոգիական գործընթացները:
Աշխատանքում բերված նյութերը նպատակաուղղված են նաև աջակցելու բնության բաղադրիչների պահպանման վերաբերյալ ընդունվելիք օրենքների նախագծերի ձևավորմանը և մասնագիտական գործունեության կազմակերպմանը` հենվելով էկոհամակարգերի գործունեության օրենքների և բիոնիկայի սկզբունքների խորը իմացության վրա:
Դասագիրքը գրված է ՀԱԱՀ ագրոէկոլոգիական ուղղվածության մագիստրատուրայում, ՀՀ բուհերի
«Բնապահպանություն և բնօգտագործում» և «Շրջակա միջավայրի պահպանություն» մասնագիտություններում սովորողների, կենսաբանության ու բնապահպանության ուսուցիչների, գյուղատնտեսության, արդյունաբերության, բնապահպանության բնագավառի աշխատողների և յուրաքանչյուր հայի համար, ում համար թանկ են բնության պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները: