• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Ազգային գրադարանային շաբաթը ՀԱԱՀ-ում

20000

Ապրիլի 17-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հերթական միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց Առաջին հանրապետության մշակութային կյանքը, մասնավորապես՝ ազգային գրադարանների ստեղծումը:

ՀԱԱՀ Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Գուրգեն Վարդանյանը բանախոսեց 1918-1920թ.թ. Հայաստանում բացվող և վերաբացվող գրադարանների, այդ թվում՝ Հանրային գրադարանի ստեղծման մասին, ներկայացրեց գրքային ֆոնդերի համալրման հետ  1000 կապված դժվարություններն ու գրադարանային գործի նվիրյալների ջանքերը՝ կարևորելով ազգային պետական շինարարական գործում ազգային գրադարանների ստեղծումը: Դասախոսությունն ուղեկցվում էր 1918-1920թ.թ. արխիվային կադրերի տեսաշարով, ինչն ավելի տպավորիչ էր դարձնում ասվածը:

Վերջում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին, իսկ ՀԱԱՀ գիտական գրադարանի վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին հետաքրքիր ու հագեցած տեղեկատվության համար: Նշենք, որ միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀԱԱՀ գիտական գրադարանն ու Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնը: