Նոր գիրք

Ավագյան Գ. Ինտեգրացված պայքար Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել տարածված ու վնասակար հիվանդությունների և վնասատուների դեմ/Գ.Ավագյան, Դ.Պետրոսյան, Ա. Ներսիսյան.- Երևան: Անտարես 2017. - 432 էջ
Սույն ձեռնարկի հրատարակումը նպատակ ունի բույսերի պաշտպանության գործում աջակցել տնտեսվարողներին ժամանակին հայտնաբերել ճանաչել, նույնականացնել վնասատուներին ու հիվանդությունները և դրանց դեմ կազմակերպել ինտեգրացված պայքարի համապատասխան միջոցառումներ:
Ձեռնարկում նկարագրվել են հիվանդությունների ու վնասատուների զարգացման բոլոր փուլերը, ներկայացվել մշտադիտարկումների իրականացման մեթոդներն ու պայքարի միջոցառումները:
Ձեռնարկն օգտակար կլինի բույսերի պաշտպանության խնդիրներով զբաղվող լայն շրջանակների համար: