• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նշվեցին Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի  օրերը

511111111111111111111

Ագրարային համալսարանը մշտապես կարևորել է ուսանողների ոչ միայն մասնագիտական որակյալ կրթությունը, այլև հայեցի դաստիարակությունը: Ասվածի վառ վկայությունն է փետրվարի 20-ին ՀԱԱՀ-ում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Մայրենի լեզվի պաշտպանության և Գիրք նվիրելու օրերին:

ՀԱԱՀ Գիտական գրադարանի մամուլի սրահի հյուրընկալ հարկի տակ էին6 համախմբվել Ագրարային համալսարանի ընթերցասերները: Ուրախալի էր, որ դասախոսներից բացի ներկա էին նաև գրքասեր ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան պրոռեկտորներ Վաչագան Մելքոնյանը, Պարույր Էֆենդյանը, Սմբատ Դավեյանը, Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան Արամայիս Եսոյանը և այլք՝ 

7կարևորելով նման միջոցառումների դերը գրքի և մայրենի լեզվի հանդեպ դարեդար մեզ ավանդված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու տեսանկյունից: 

ՏՏ և ԻԾ կենտրոնի Գիտելիքի բաժնի մասնագետ-խմբագիր Նազելի Ավագյանը հանդես եկավ մայրենի լեզվի պատմությանն ու պաշտպանությանը նվիրված տեղեկատվական-գեղարվեստական զեկույցով՝ կոչ անելով խոսել և գրել գրական հայերենով, մասնավորապես՝ հրաժարվել սոցիալական ցանցերում լատինատառ գրելուց՝ պահպանելով ոսկեղենիկ մայրենին, քանզի ամեն անգամ լատինատառ գրելով՝ մենք մարտահրավեր ենք նետում մեր լեզվի արմատներին, խեղաթյուրում մեր լեզվամտածողությունը, աղավաղում հայերենի ուղղագրությունն ու սպառնում հպարտության աղբյուր հանդիսացող 1600-ամյա տառերի գոյությանը: 

Ելույթն ուղեկցվում էր տեսաշարով, թեմատիկ տեսահոլովակներով և հայոց լեզվին նվիրված 8 բանաստեղծություններով: ՀԱԱՀ Գիտական գրադարանի վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանն ընթերցեց Տնտեսագիտական ֆակուլտետի հեռակա դեպարտամենտի ուսանող Արման Գրիգորյանի հեղինակած բանաստեղծությունը մայրենի լեզվի մասին, որը ներկաներն ընդունեցին ջերմ ծափողջյուններով: 

9Միջոցառումն ավարտվեց լեզվի և գրքերի մասին վիկտորինայով: Հարցերին ճիշտ պատասխանողները որպես մրցանակ ստացան տարբեր գրքեր, այնուհետև սկսվեց գրքերի՝ արդեն ավանդական դարձած նվիրատվությունը: Ներկաները ոչ միայն նվիրեցին, այլև նվեր ստացան գրադարանի մամուլի սրահում ցուցադրված մասնագիտական ու գեղարվեստական 460 գրքերից իրենց նախընտրածը:

ՀԱԱՀ Գիտական գրադարանին մեծաքանակ և արժեքավոր գրքեր նվիրեցին ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը, Ուսումնամեթոդական10 կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Սմբատ Դավեյանը, Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը, Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնի դոցենտ Ֆիոդր Ադամյանը, Հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Բախշիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի դոցենտ Անահիտ Մելքոնյանը, լաբորանտ Գոհար Մարտիրոսյանը, ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնի դասախոսները, Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի 11«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրերի համակարգող Սամվել Ավետիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ուսանողներ և այլ անձիք: