• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook
There are no translations available.

Գիրք նվիրելու խորհուրդը

3Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...2

Փետրվարի 20-ին՝ ժամը 14:00-ին, ՀԱԱՀ-ի գիտական գրադարանի մամուլի սրահում տեղի կունենա միջոցառում՝  Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի պաշտպանության  օրերի առթիվ: Վերջինս ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է փետրվարի 21-ին: Դուք կարող եք գրադարանին ոչ միայն նվիրել, այլև ձեր նախընտրությամբ նվեր ստանալ ցուցադրված մասնագիտական և գեղարվեստական գրքերից:

4_Գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու նպատակ ունի Գիրք նվիրելու օրը, որը գիրք նվիրելուց բացի նվիրում է նաև հույզեր ու գիտելիքներ, գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, միտք ու հոգի, քանի որ գիրքն է, որ մարդու ներաշխարհում ոչնչացնում է չարի սաղմերը, ջրում սիրո ծիլերը և սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը, սիրեցյալն ու կատարյալը: Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին:

Նվիրենք միմյանց գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին: