«Նորարար գրադարաններ» աշխատաժողով
2017թ. սեպտեմբերի 19-20 -ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովը: Աշխատա- ժողովը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպա- նատան հովանավորությամբ: Աշխատաժողովին մասնակ-ցում էին հանրապետության մարզային և բուհական գրադարանների ավելի քան 25 ներկայացուցիչ:
«Նորարար գրադարաններ» աշխատաժողովը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու նոր տեխնոլոգիաների ներդրումն ու օգտագործումը գրադարաններում և գրադարանների կողմից առաջարկվող նոր ծառայությունները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ, տեղի ունեցան քննարկումներ, կարծիքների և տեսակետների ազատ փոխանակում:
Զեկուցողները ներկայացրեցին ինչպես ստեղծել և վարել գրադարանի ինտերնետային կայքէջ, գրադարանային փոդքասթեր, ինչպես պաշտպանել գրադարանների ֆեյսբուքյան էջերը:
Աշխատաժողովին մասնակցում էր ՀԱԱՀ-ի գրադարանի համալրման և մշակման բաժնի վարիչ Լիլիթ Վարդանյանը: Նա ներկայացրեց ՀԱԱՀ-ի գրադարանի կայքը և կոհա գրադարանային ծրագրի ներդրումը ՀԱԱՀ-ի գրադարանում: