• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

ՊԳԿ տեղեկատվական կենտրոն

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2004 թ. նոյեմբերին:

Ներկայումս ՊԳԿ տեղեկատվական կենտրոնի հրապարակումների հավաքածուն ընդգրկում է ավելի քան 1000 գիրք և 200 սկավառակ`անգլերեն լեզվով:

Գրադարանի հավաքածուն պարբերաբար համալրվում է ՊԳԿ ամենաթարմ հրապարակումներով, որոնք վերաբերում են գյուղատնտեսության տարբեր բնագավառներին:

ՊԳԿ-ն տարբեր լեզուներով տարեկան հրատարակում է ավելի քան 300 անուն գրականություն գյուղատնտեսությանն առնչվող այնպիսի թեմաներով, ինչպիսիք են`  քաղցածությունը, պարենի անվտանգությունը, սպառողական շուկաները, կլիմայական փոփոխությունները, ակվակուլտուրան, անտառագիտությունը, գյուղական վայրերի զարգացումը և այլն:

ՊԳԿ ամենավերջին հրապարակումների մասին կարող եք տեղեկություն ստանալ http://www.fao.org/publications/en/ կայքում:

ՊԳԿ վիճակագրական տվյալներին ծանոթանալու համար այցելեք http://www.fao.org/statistics/en/

կայքը:

ՊԳԿ տեղեկատվական կենտրոնը գտնվում է համալսարանի 2-րդ մասնաշենքի 4-րդ հարկում` ընթերցասրահի ներսում:

ՊԳԿ գրադարանը բաց է երկուշաբթի-ուրբաթ` ժամը 8:30 - 17:00: