Գիրք նվիրելու օր
Փետրվարի 19-ը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հանրապետությունում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում ենք ՀԱԱՀ-ի գիտական գրադարանում կազմակերպվող միջոցառմանը: Դուք կարող եք գրադարանին ոչ միայն նվիրել, այլև ձեր նախընտրությամբ նվեր ստանալ ցուցադրված մասնագիտական և գեղարվեստական գրքերից:
|