• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

Նշվեց գրադարանավարի օրը

images-stories-norutunner-Library-Books1-180x98Արդեն 8-րդ տարին է` հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այդ օրը hանրապետության բոլոր գրադարան-ների դռները մինչ ուշ երեկո բաց են ընթերցասեր հասարակության առջև: Տոնի խուրհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում: Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հերթական անգամ գիտական գրադարանում նշեց Գրադարանավարի օրը:

 Գրադարանի աշխատողներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու Վ. Մելքոնյանը, ով առանձնապես անդրադարձավ գրադարանի նոր ձեռքբերումներին: Հատկանշական է, որ մեր գրադարանի փորձը՝ կապված Koha ծրագրի հետ, ներդրվում է նաև հանրապետության մյուս բուհերում: Գրադարանի գործունեությունը միանշանակ արդյունք է գրադարանավարների ամենօրյա համախմբված, միասնական ու նվիրված աշխատանքի: Գրադարանավարներին շնորհավորեցին նաև Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օ. Քամալյանը, ICARE հիմնադրամի հանրային կապերի մասնագետ Ս. Ավետիսյանը: Գրադարանավարներին նվիրված իր բանաստեղծությունները կարդաց Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր Ռ. Մխիթարյանը, երգերի գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի դոցենտ Ս. Պապյանը: Ինչպես միշտ Արհկոմիտեն գրադարանավարների կողքին էր. բոլոր գրադարանավարները ծաղկեփնջեր ստացան: