Նվիրատվություն
ԱԱՀ-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Օլեգ Արմանի Քամալյանը գրադարանին նվիրել է Ն.Մ. Բեյլերյանի «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» ձեռնարկի առաջին հատորից հինգ օրինակ:
Սույն ձեռնարկն իր բովանդակությամբ և ծավալով մայրենի լեզվով գրված առաջին դասագիրքն է: Այն լրիվ համապատասխանում է միջազգային հեղինակություն վայելող Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնում դասավանդվող «Ֆիզիկական քիմիա» առարկայի ծրագրին:
Գրքում հիմնականում քննարկված են մեծ թվով մասնիկներից կազմված (մակրոսկոպիական) համակարգեր, որոնք կարող են գտնվել տարբեր ագրեգատային, ինչպես նաև հավասարակշռական և դինամիկ վիճակներում: Ձեռնարկում տեղադրված են խնդիրներն իրենց լուծումներով: Նյութը շարադրված է այնպես, որ բավարարի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողներին: