Գրքի տոնը ՀԱԱՀ-ում
Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելու օրվան անմասն չմնաց նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Փետրվարի 19-ից համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները շտապում էին գրադարան` նվիրելու իրենց գրքերը: Գրադարանի մամուլի սրահում կազմակերպվել է նվիրաբերված գրքերի ցուցահանդես:
Մի քանի օր շարունակված նվիրատվության արդյունքում գրադարանը համալրվեց ավելի քան 247անուն գրականությամբ:
Այսպիսով, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, գրադարանին գիրք են նվիրել ներքոնշյալ աշխատակիցներն ու ուսանողները.
- Էֆենդյան Պարույր (ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր) – 5 գիրք
- Ի պատիվ 1946-94թթ Ախտաբանական Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարգարիտա Գրիգորյանի նրա թոռը կատարել է նվիրատվություն - 92 գիրք
- Սամվել Ավետիսյան (տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր) - 20 գիրք
- Զաքարյան Սիրվարդ (գրադարանի նախկին վարիչ) – 42 գիրք
- Նաղաշյան Հովհաննես (Համաճարակաբանության և մակաբուծության ամբիոնի վարիչ)- 5 գիրք
- ՄԱԿ -ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն – 17 գիրք
- Ալեքսանյան Շուշան (“USAePay” ընկերության ֆինանսիստ, Լոս-Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ) 16 գիրք
- Հովհաննիսյան Արմինե (գրադարանավար) – 10 գիրք
- Սարգսյան Մերի (գրադարանավար) – 11 գիրք
- Խաչատրյան Վարդան (ուսանող, Գյուղ. հումքի փորձաքննություն, V կուրս) -16 գիրք
- Սարգսյան Նարեկ (ուսանող,Գյուղ. հումքի փորձաքննություն, V կուրս) - 9 գիրք
- Հովհաննիսյան Գրիգոր (ուսանող, Ագրո V կուրս) – 15 գիրք
- Գրիգորյան Արման (ուսանող, ԱԷԿ. V կուրս) – 7 գիրք:
- Օհանջանյան Ստեփան (ՀՀ ԱԺ Տեղեկատվական վարչության Տեղեկատվության ապահովման բաժնի վարիչ) - 2 գիրք