Սայաթ-Նովան մեկ օր թևածեց ՀԱԱՀ-ում
Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
Վալերի Բրյուսով

Ավանդաբար ամեն տարի մայիսի նախավերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր`«Վարդատոն» անվանումով:
Այն առաջին անգամ տոնել են 1914թ.-ին Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, իսկ 2005թ-ից տոնը նշվում է Երևանում:
Մայիսի 21-ին «Վարդատոն»-ը նշվեց նաև ՀԱԱՀ-ում:Միջոցառումը կազմակերպել էին հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը և ՀԱԱՀ-ի գրադարանը:
Գրադարանն այդ օրը վարդաշատ էր:
Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի դասախոսներ Արաքսյա Հակոբյանի, Գոհար Մաշուրյանի նախաձեռնությամբ առաջին կուրսի ուսանողները ներկայացրեցին աշուղ-բանաստեղծի ստեղծագործությունները: Հնչեցին աշուղի երգերը, ներկայացվեցին նրա երգերի հիման վրա բեմադրած պարերն ու անմահ ստեղծագործությունները: