Սոցցանցերը և գրադարանը
Մայիսի 25-ին և 26-ին Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Սոցիալական ցանցերի օգտա-գործումը գրադարանների և թանգարանների կողմից» թեմայով:Սեմինարի ընթացքում քննարկվեցին և ներկայացվեցին համալսարանների վեբ և սոցիալական էջերը, կատարվեցին մի շարք խաղ–մրցույթներ:
Սեմինարը վարեցին ոլորտի փորձագետներ Արթուր Պապյանը, Գեղամ Վարդանյանը և Սամվել Մարտիրոսյանը: Միջոցառումներից ո՞րը, ե՞րբ և ինչպե՞ս լուսաբանել սոցիալական մեդիայի կայքերում: Այս և շատ այլ հարցեր քննարկվեցին Հայաստանի տարբեր քաղաքներից՝ գրադարանների և թանգարանների սոցիալական մեդիայի էջերի 35 պատասխանատուների հետ: ՀԱԱՀ- ից միջոցառմանը մասնակցում էր գրադարանավար Լինա Թորոսյանը:
Սեմինարը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության հովանավորությամբ, և այն նպատակ ուներ աջակցել ժողովրդավարությանը Հայաստանում: