• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

 Ցեղասպանությանը նվիրված միջոցառում մամուլի սրահում

Հանրապետական գրադարանային շաբաթվա շրջանակներում այսօր համալսարանի գրադարանի մամուլի սրահում բացվեց «Հիշում եմ և պահանջում» խորագրով ցուցահանդեսը: Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմող նյութեր, հրատարակված բազմաթիվ գրքեր, ցեղասպանությանը զոհ դարձած հայ մտավորականների, քաղաքական գործիչների կյանքն ու գործունեությունը լուսաբանող պաստառներ. ահա այն հարուստ նմուշների ոչ լրիվ ցանկը, որով այսօր շնչում էր մամուլի սրահը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի տնօրեն Վ. Մելքոնյանի բացման հակիրճ խոսքից հետո ելույթով հանդես եկավ ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն Ս. Դավեյանը, ով խիստ կարևորեց նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացնումը, քանզի «Հիշում եմ և պահանջում» խոսքերը լոկ խոսքեր չեն, այլ մեզանից յուրաքանչյուրի, ամեն հայի պահանջատեր լինելու փաստն ու խնդիրը:«Մենք պիտի աշխարհին ներկայացնենք մեր պահանջատիրությունը, մենք պիտի ետ բերենք մեր նախնիների երկրի, մեր պատմական հայրենիքի հողերը թեկուզ մետր առ մետր, և հավատացեք` յուրաքանչյուր նման միջոցառում անպայման նպաստում է մեր պահանջատիրության իրականացմանը»,- իր խոսքում հատուկ շեշտեց Ս. Դավեյանը:Ցուցադրությունն ուղեկցվեց գեղարվեստական մի քանի համարների կատարմամբ. «Քելե, լաո», «Կռունկ», «Կիլիկիա» երգերով և ասմունքով հանդես եկան համալսարանի ինքնագործ խմբի անդամներ Իզա Մսրյանը, Անահիտ Մուղնեցյանը, Դավիթ Թադևոսյանը, Մարիամ Հովհանիսյանը: Ավելացնենք, որ ցուցադրումը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: