ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆ
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2012թ դեկտեմբերի 18-ին գիտական գրադարանի ընթերցասրահում բացվել է ՄԱԿ-ի ուսանողների իրազեկ- վածությունը բարձրացնելու, ՄԱԿ-ի անկյուն գործունեությանը ծանոթացնելու նպատակով։
ՄԱԿ-ի գրասենյակը համալսարանի գրադարանին պարբերաբար անվճար տրա- մադրում է անգլերեն, հայերեն և ռուսերեն հրատարակություններ: Ներկայում ՄԱԿ-ի գրականության ֆոնդը ներառում է 120 միավոր, այդ թվում տարածաշրջանային խնդիրների, տնտեսական համագործակցության,պարենի և գյուղա-տնտեսության հիմնախնդիրների ու քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտների վերաբերյալ:
Գերակշռում են ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի գործակալությունների հրատարակությունները, մասնավորապես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունը լուսաբանող նյութեր. ծրագրային հաշվետվություններ, վիճակագրական տվյալներ, զեկույցներ, տեղեկագրեր և այլն:
Կոնտակտային տվյալներ
Լիլիթ Վարդանյան
Հեռ.012 52-39-57
Էլ. հասցե- Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասին տեղեկությունների համար այցելեք` www.un.am
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան www.un.am/hy/virtual-library