Գրադարանը համալրվեց
ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը համալրվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող բարձր արժեք մի գրքով, որը գրադարանին նվիրեց գրքի հեղինակ Վերժինե Սվազլյանը իր ազգական ՀԱԱՀ-ի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի դասախոս Գևորգ Չեշիշյանի միջոցով: Աշխատությունը, որ վերնագրված է «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ», ընդգրկում է Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրված, ապա Արևելյան Հայաստան, նաև համայն աշխարհում բնակություն հաստատած ցեղասպանության ականատես-վկաներից տիկին Սվազլյանի գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայությունները՝ հուշերը, զրույցները և հայերենութուրքերեն 700 միավոր երգերը:
Գիտական ուսումնասիրության մեջ պատմական ու ժողովրդագիտական տվյալների հիման վրա ներկայացված են արևմտահայությանը բաժին ընկած ողբերգական կյանքի դրվագները, ինչպես նաև իրենց ապրելու իրավունքը պաշտպանել ու նրանց ձգտումները:
Ինչպես նշում է աշխատության խմբագիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը, այն ունի պատմական, անգամ քաղաքական արժեք ու նշանակություն, մասնավորապես այնտեղ զետեղված Հայոց ցեղասպանության սահմռկեցուցիչ տեսարանները պատկերող բազմաթիվ հուշապատումներով և տարագրության տառապանքներն ու ողբերգական մտորումներն արձանագրող ժողովրդական հայերեն ու թուրքալեզու երգերով: Պետք է նշել, որ հեղինակն առաջինն է գիտական շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանությա նշուրջ հյուսված այդ նյութերը:
րձանագրենք, որ ժողովածուն ունի նաև պատմական երգերի նոտագրություններ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ռուսերեն, հայերեն ամփոփումներ, վերապրողների և նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական տվյալներ, բառարան, տեղեկատվական ծանոթագրություններ, թեմատիկ, անձնանունների, տեղանունների և էթնոանունների ցուցիչներ, լուսանկարներ, քարտեզ՝ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանություն և ցեղասպանությանմասին (1915-1923 թ.թ.):