• 1.jpg
  • 2.jpg
  • 3.jpg
  • 4.jpg
  • 5.jpg
librarybuttonlibrarybutton1librarybutton2librarybutton3
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United Kingdom)
facebook

«Հոգու հաց»


images-stories-norutunner-12-180x135Ապրիլի 22-ին ՀԱԱՀ-ի փոքր դահլիճում տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրջոցառում: «Հոգու հաց» այսպես էր վերնագրված ցերեկույթը, որը կազմակերպել էին ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պ. Էֆենդյանը և դոցենտ Ա. Գլջյանը: «Պրոռեկտոր Պ. Էֆենդյանի հետ որոշել էինք Եղեռնի տարելիցի կապակցությամբ միջոցառում կազմակերպել: Հետո մտածեցինք՝ այն կազմակերպել՝ խախտելով ընդունված կարգը: Քանի որ նույն օրերին լրանում էր 20-րդ դարի մեծ բանաստեղծներից մեկի՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը, մտածեցինք երկու տարելիցները միացնել»,-նշեց Ա. Գլջյանը:

Ցերեկույթին մասնակցում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը՝ ներկայացնելով իր հոգու Համո Սահյանը: ՀԱԱՀ-ի  երգի-պարի համույթի կատարումները ևս իրենց գեղեցիկ երանգը հաղորդեցին միջոցառմանը, իսկ ՀԱԱՀ-ի գրադարանը, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, կազմակերպել էր բանաստեղծի ժողովածուների ցուցադրություն: