«Ես կարդում եմ, իսկ դու՞»
Ազգային գրադարանային շաբաթն այս տարի կանցկացվի ապրիլի 14-22-ը: Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս միջոցառումն անց է կացվում 2002 թվականից, ամեն տարի, որի ընթացքում կարևորվում են գրադարանի, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերը: Միջոցառումներին մասնակցում են Հայաստանի բոլոր գրադարանները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարանը ևս մասնակցում է այս կարևոր միջոցառմանը:
Ապրիլի 17-ին ուսանողների հետ բանավիճում էր դոցենտ Արսեն Գլջյանը՝ «Մշակութաբանությունը և արդի ուսանողի կերպարը» թեմայով: Հետաքրքիր ու բովանդակալից զրույց ստացվեց, որն եկավ ապացուցելու, որ անհրաժեշտ է վերաիմաստավորել գրքի և ընթերցանության դերը, նպաստել գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորմանը՝ ի շահ մտավոր արժեքների պահպանման: